«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ արցախա-ադրբեջանական շփման գծում սահմանային լարվածությունը՝ նշելով, որ Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ:
«Ադրբեջանի կողմից իրականացրած գործողությունները, այդքան արագ հայտարարություններ տարածելը, սադրանք է և պատրաստված սցենար: Ներկայումս տեղեկատվական պատերազմի և իրական պատերազմի խառնուրդն է»- ասաց նա և նշեց, որ եթե կան զոհեր, ապա նրանք Ադրբեջանի հանցավոր քաղաքականության զոհերն են:
«Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետությունը գործում է համաչափ: Ինձ զարմացրել է հասարակական կազմակերպություններից մեկի հապճեպ հայտարարությունը, ըստ որի՝ Արցախի իշխանությունները պետք է պատժեն այն մարդկանց, ովքեր մեղավոր են: Ես կցանկանամ, որ ՀԿ-ները հիմնվեն զուտ փաստերի վրա և օրինակ վերցնեն ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից, քանի որ այնքան անհայտ բաներ կան: Կասկածի տակ դնել, թե ով է սկսում սադրանքները, դա նշանակում է չհարգել Ադրբեջանին, քանի որ նրանք հայտարարել են, որ մաս առ մաս վերադարձնելու իրենց չպատկանող հողերը»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս ամենից երկու հետևություն պետք է անեն: «Նախևառաջ մեր իշխանությունը որոշակի առումով պետք է գործի այնպես, ինչպես պատերազմական վիճակում, սակայն խուճապի չմատնել հասարակությանը: Երկրորդ՝ Հայաստանն ավելի ակտիվ պետք է աշխատի Մինսկի խմբի համանախագահների հետ, կարելի է առաջարկություններով հանդես գալ և հիմնական թեզը պետք է լինի Ադրբեջանին խաղաղության պարտադրելը»,-ասաց նա:
Փորձագետը նկատեց, որ չկա որևէ հակամարտություն, որի կարգավորմամբ զբաղվեր այդքան բարձր կարգավիճակ ունեցող խումբ, ինչպիսին Մինսկի խումբն է և ամենաթեժ բախումներում չկա այդպիսի կոնսենսուս, որը կա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
«Ես վստահ եմ, որ այստեղ կա ահռելի չարված աշխատանք»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի վերջին սադրանքը տեղի է ունեցել ԱՄՆ անկախության օրը՝ ի նշան անարգալից վերաբերմունքի:
Ըստ նրա՝ միջազգային հարթակներում թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է մեծ աշխատանք տանի: «Մինչև քաղաքացիական հասարակությունը չհասկանա, որ սա իր խնդիրն է և ինքը կարող է լուծել բավականաչափ խնդիրներ, մենք արդյունքի չենք կարող հասնել»,-ասաց նա:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02