Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը շարունակում է վերականգնողական բուժում ստանալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Շուրջ մեկ տարի հոսպիտալում բուժվելուց հետո Ավետիսը մեկնել էր Մոսկվա, որտեղ մի քանի շաբաթ բուժում ստանալուց հետո վերադարձել է Երեւան: Ավետիսի մոր՝ տիկին Սոնյայի խոսքով, օրեցօր դրական փոփոխություն են նկատում:
«Ձեռքերը սկսել է շարժել, չնայած մատերը դեռ չի կարողանում շարժել: Հիմա մասնագետներն ամեն ինչ անում են, որ կարողանա ինքնուրույն քայլել, ոտքերը շարժում է, մեր օգնությամբ մի քիչ քայլում է, բայց այնպես չէ, որ կարող է միայնակ հենակներով շարժվել»,- ասաց տիկին Սոնյան:
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից 2016թ. ապրիլի 4-ին ստացել էր համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:
Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով: Դեպքից հետո ընտանիքը վերադարձել է Հայաստան:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02