«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ում Գլխավոր դատախազության 2016թ-ի հաշվետվության վերաբերյալ ելույթ ունենալիս հայտարարեց, որ «4 դրվագով քուանշ ունի հայտարարելու պարոն դատախազին»։
Պատգամավորն ասաց՝ առաջինը վերաբերում է «Մարտի 1-ի» գործին:
Պատգամավորը հիշեցրեց, որ դատախազը հայտարարել է, թե ամեն ինչ արվում է այս գործով, սակայն արդեն 3-րդ գլխավոր դատախազն է, որ հերթական նմանաբովանդակ հայտարարությունն է անում:
Այնուհետև Փաշինյանը հիշեցրեց ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորված անձանց, Ժիրայր Սեֆիլյանի գործը և որ նրանց հետ հարազատների տեսակցությունն արգելված է:
«Քուանշ, գլխավոր դատախազ»,-ասաց նա ու մեջբերեց համապատասխան հոդվածը, որով մերձավոր ազգականները կարող են հանդիպել կալանավորներին, սա արգելվում է միայն այն դեպքում, երբ տեսակցությունը քրեական գործի բացահայտման համար արգելք է հանդիսանում:
«Սա հաշվեհարդար է, խոշտանգում է: Պարտադի՞ր է, որ եղունգները քաշեն: Բա անձնական հաշվեհարդարը պոզով-պոչո՞վ կենդանի է»,-նկատեց նա:
«Ելք» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ իրենք դիմել էին նաև Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու որոշման համար, սակայն այս միջնորդությունը չի ընդունվել:
«Քուանշ, գլխավոր դատախազ»,-ասաց ու շարունակեց, որ դատախազը նրանց պատասխանել է, որ մեղադրանքի հանգամանքներն այնպիսին են, որ ազատության հետ կապ չունեցող երաշխիք չկա, որ կապահովի նրա պատշաճ վարքագիծը:
Հաջորդ դրվագ Հաց բերող Արթուր Սարգսյանի վերաբերյալ էր: «Մենք ասացինք՝ մարդը մահանալու է, իր սենյակում նայել ենք աչքերի մեջ ու ասել դա: Ինչո՞ւ էին կրկնակի փորձաքննություն նշանակում, պարզ է, որ հաշվեհարդար են տեսնում։ Մարդը սիմվոլիկ կերպար էր»,-ասաց նա:
Մյուս կետն էլ դատախազի հայտարարության վերաբերյալ էր, թե դատախազական համակարգում կոռուպցիոն հիմքերը զրոյացված են:
«Այստեղ չեմ կարող ասել քուանշ, պարո՛ն դատախազ, այստեղ պետք է ասեմ՝ քյարփինջը կապույտ»,-եզրափակեց նա:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02