Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման: Այդպես է արձագանքել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանն այն մասին, որ «մոտ ժամանակներս Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով», հայտնում է Грузия Online-ը:
Ինչպես հայտարարել է Աբաշիձեն, Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններն ընթանում են ապրանքաշրջանառության մոնիթորինգի մասին 2011 թվականին կնքված համաձայնագրի կյանքի կոչման վերաբերյալ, և որևէ խոսակցություն լրացուցիչ նախապայմանների մասին չկա, որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ:
«Այժմ մենք խոսում ենք Ռուսաստանի հետ այն մասին, որ ուժի մեջ մտնի 2011 թվականի համաձայնագիրը: Դրա համար անհրաժեշտ է, որ ինչպես մեր, այնպես էլ ռուսական կողմը պայմանագրեր կնքի շվեյցարական SGS ընկերության հետ: Այդ բանակցություններին ակտիվ մասնակցում են մեր շվեյցարական գործընկերները: Հարկավոր է ավարտել պայմանագրերի ուղղությամբ աշխատանքի նախապատրաստական փուլը: Դրանից հետո կստեղծվի վրաց-ռուս-շվեյցարական խումբ, որը մոնիթորինգի կենթարկի համաձայնագրի կյանքի կոչումը»,- հայտարարել է Աբաշիձեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։ «Պետք է հավատանք, որ առաջ տանենք, և ես հավատում եմ, որ մի օր կլինի»,-ասել է նա և նշել, որ բոլորը` թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերն աշխատում են, որ սա արագ լինի։
Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը:
Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը պայմանավորվել են ավարտել 2011 թվականի համաձայնագրի կյանքի կոչմանն ուղղված խորհրդակցությունները և անցնել շվեյցարական SGS ընկերության հետ պայմանագրերի ստեղծմանը, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հետադարձ ճանապարհով Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով անցնող «առևտրային միջանքներով» ապրանքների և բեռների տեղաշարժը:
Մինչ այս, համաձայնագրի փաստացի կյանքի կոչումն արգելափակվում էր այն պատճառով, որ Մոսկվան և Թբիլիսին չէին կարողանում պայմանավորվել, թե արդյոք կարող են Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցել գործընթացին: Սուխումում և Ցխինվալում բազմիցս սպառնում էին հրաժարվել թույլ տալ «միջանցքներով» բեռների փոխադրումը, եթե նրանք չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, բայց այդ տարբերակին կտրուկ դեմ էր Թբիլիսին:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02