Հայտարարության մեջ ասվում է. «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի` ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` միակ միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձեւաչափի ջանքերին` այս հակամարտության տեւական եւ արդար կարգավորմանը հասնելու համար: Հետեւաբար, մենք հորդորում ենք հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը` չխաթարելու նրանց առաքելությունը եւ չբարդացնելու ընթացող բանակցությունները: Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին` ձեռնարկելու վճռորոշ քայլեր եւ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի հասնեն բանակցված կարգավորմանը` հիմնված համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` 2009 թվականից իրենց նախագահների մակարդակով հինգ հայտարարություններում արված առաջարկների վրա: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հակամարտության գոտում լարվածության սրացման կապակցությամբ: Ծանր զինտեխնիկայի` ականանետերի եւ հրթիռանետերի կիրառումն անընդունելի է եւ լուրջ վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանքերի, այդ թվում խաղաղ բնակիչների կորստի համար: Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ վստահության ամրապնդմանն ու 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ամրացմանն ուղղված այլ առաջարկները միասին կնպաստեն նվազեցնելու լարվածությունը եւ ստեղծելու առավել բարենպաստ մթնոլորտ` խաղաղ բանակցությունները զարգացնելու համար»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22