ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի ներկայացրել է զեկույց սպառնալիքի մասին, որը ներկայացնում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը միջազգային անվտանգության համար՝ հայտնում է TASS գործակալությունը։
«ԴԱԻՇ-ից եկող գլոբալ սպառնալիքը մնում է միանգամայն լուրջ և ձեռք է բերում նորանոր ասպեկտներ»,- նշվում է փաստաթղթում, որը պատրաստվել է փորձագետների, ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնի և Վերլուծական աջակցության ու պատժամիջոցների մոնիտորինգի խմբի աջակցությամբ։ Չնայած կոալիցիոն ուժերի գործողություններին, որոնց արդյունքում ահաբեկչական խմբավորումը լուրջ ձախողումներ է ունեցել և նոր տարածքներ դրա տարածումը կանգնեցվել է, սակայն ԴԱԻՇ-ը մինչ օրս վերջնականապես չի թուլացել ռազմավարական առումով՝ ասվում է զեկույցում։
Վերջին ահաբեկչական հարձակումները ցույց են տալիս, որ խմբավորումն անցնում է նոր մարտավարության, և աճում է վտանգը, որ միջազգային քաղաքացիական թիրախների վրա հարձակումները կարող են ավելի հաճախակի դառնալ։ Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունները ցույց են տալիս, որ ԴԱԻՇ-ը կարողանում է մի քանի փուլով բարդ ահաբեկչություններ իրականացնել։
Զեկույցը կազմողների գնահատականներով՝ Սիրիայում և Իրաքում խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում հարվածները նավթի արդյունահանման օբյեկտներին կրճատել են նավթի արդյունահանումը 30-50 տոկոսով։ Առկա է վտանգ, որ կակտիվանան փրկագնի ստացման նպատակով օտարերկրացիներին պատանդ վերցնելու նրանց փորձերը։
Որոշ տվյալներով՝ այժմ այդ ահաբեկչական խմբավորման շարքերում կա 30 հազար գրոհային։
Զեկույցը կազմողների մոտ առանձնահատուկ անհանգստություն է առաջացրել այն փաստը, որ ԴԱԻՇ-ը հավաքագրում է կանանց ու երեխաներին օգտագործում որպես գրոհայիններ։ Խորին անհանգստություն են առաջացնում սոցցանցերը հավաքագրման նպատակով կիրառելու ԴԱԻՇ-ի ակտիվ փորձերը։ Այդ առնչությամբ նրանք ՄԱԿ-ի անդամներին կոչ են անում ձեռնարկել արդյունավետ միջոցառումներ նման գործողություններ թույլ չտալու համար։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44