Հայաստանում հարգանքի տուրք մատուցեցին ռուս զինվորների հիշատակին, որոնք 190 տարի առաջ Օշականի ճակատամարտում զոհվել են ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։ Այդ ճակատամարտը փոխել է Հայաստանի պատմության ընթացքն ու ամրապնդել է հայ-ռուսական հարաբերությունները։
Հայաստանում հարգանքի տուրք մատուցեցին ռուս զինվորներին, որոնք 190 տարի առաջ Օշականի ճակատամարտում զոհվել են ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։ Օշականի ռուս զինվորների հուշարձանի մոտ հավաքվել են հայ հասարակության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները, նաև ռուս սահմանապահները։ Այդ ճակատամարտը փոխել է Հայաստանի պատմության ընթացքն ու ամրապնդել է հայ-ռուսական հարաբերությունները։
«Դե մեր պատմության փառահեղ էջն է։ Ռուսական սվինի ուժն օգնել է մեզ պարսիկներին տապալել» – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աննա Պուլիզյանը`Էջմիածինի «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության անդամը։
Աննան ու նրա ընկերները ձեռքերում բռնել էին Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները` ընդգծելով, որ ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։ Ու այսօրվա երիտասարդները հարգում են նախնիների հիշատակը։
Այս կարծիքի է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։ Նա համոզված է, որ Օշականի հուշարձանի մոտ հավաքվածների թիվը վկայում է, որ մենք հիշում ու հարգում ենք մեր պատմությունը։
«Դա կարևոր իրադարձություն է ընդհանուր թշնամու դեմ պայքարած մեր պետությունների ու ժողովուրդների պատմության մեջ։ Օշականի ճակատամարտը ցույց է տվել, որ Ռուսաստանը պատրաստ է օգնության հասնել իր բարեկամական հայ ժողովրդին», – ասաց Վոլինկինը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Օշականի ճակատամարտում հաղթանակն օգնել է հայերին գոյատևել, պահպանել հավատքը։ Եթե չլիներ հաղթանակը Օշականի ճակատամարտում, պատմությունն այլ կերպ կընթանար։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, ինչ ներդրում են ունեցել մեր պապերը հաղթանակում, կարծում է Արմավիրի մազրպետ Աշոտ Ղահրամանյանը։

Օշականի ճակատամարտի հաղթանակի 190–ամյակի առթիվ հավաքվածները ծաղիկներ ու պսակներ խոնարհեցին Օշականում զոհված զինվորների հիշատակին։
Հայ Առաքելական ու Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները պատարագ մատուցեցին ի հիշատակ զոհերի։
1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում արյունահեղ մարտ է ընթացել պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի բանակի և գեներալ Աֆանասի Կրասովսկու ղեկավարած ռուսական զորաջոկատի միջև, որն օգնության էր շտապում պարսիկների կողմից անսպասելի հարձակման ենթարկված և պաշարված Էջմիածնի վանքին: Պարսից բանակի թվաքանակն էր 30 հազար մարտիկ և 24 թնդանոթ, իսկ ռուսական ջոկատինը` 3 հազար մարտիկ և 12 թնդանոթ:

Պարսիկների կորուստը կազմում էր մոտ 3 հազար զոհ և վիրավոր, ռուսական ջոկատինը` 1150 զոհ և վիրավոր:
Ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին 1834 թվականին Օշական գյուղի մերձակայքում, Էջմիածնից ոչ հեռու, ճարտարագետ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով և Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի ու արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ կանգնեցվեց հայկական տուֆից կառուցված հուշակոթող:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02