Քառօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը ցույց տվեց, որ ի զորու է ռազմական ճանապարհով բեկում մտցնել 22-ամյա ստատուս քվոյի մեջ: Բաքվի թեկուզ չնչին հաջողությունները ռազմաճակատում (անկախ դրանց դիմաց վճարված գնից) շատ թանկ վաճառվեցին ներքին և արտաքին լսարանին: Վերսկսված պատերազմական գործողություններն ի ցույց դրեցին, որ հայկական կողմերը լուրջ խնդիրներ ունեն ռազմատեխնիկական ապահովման առումով: Թեև ռուս պաշտոնյաները պնդում են ռազմական հավասարակշռության գոյությունը, սակայն պատերզմը ցույց տվեց, որ առնվազն ռազմատեխնիկական բալանսը տարածաշրջանում խախտված է, և Ադրբեջանը շոշափելի առավելություն ունի հայկական կողմերի նկատմամբ: Իսկ երբ խախտվում է բալանսը, գալիս է ուժերի վերադասավորման ժամանակը:
Ակնհայտորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս է եկել Մինսկի խմբի ձևաչափից, այն այժմ ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի վերահսկման տիրույթում: ԱՄՆ-ն և ԵՄ-ն, գոնե ժամանակավորապես, «ձեռքները լվացել են»` Պուտինին ազատորեն գործելու հնարավորություն տալով: Մոսկվայի գերնպատակը կարճաժամկետում Ադրբեջանին ԵՏՄ ինտեգրելն է և Թուրքիայի ու Արևմուտքի ազդեցության գոտուց դուրս բերելը, ինչի արդյունքում Ռուսաստանը կվերականգնի տարածաշրջանային գերտերության կորուսված հեղինակությունը: Իսկ այդ ճանապարհին պետք է բավարարել Բաքվի որոշակի քմահաճույքները:
● Որոնք են առաջարկվող լուծումները
Մոսկվան (Լավրովի այցելության ընթացքում և դրանից հետո) սկսելու է լրջագույն ճնշումներ գործադրել Հայաստանի վրա` մի կողմից հայտնի «փոխզիջումային» տարբերակները սեղանին դնելով և մյուս կողմից` ադրբեջանական սպառնալիքին մատնացույց անելով: Ստեղծված իրավիճակում հայաստանյան իշխանություններն ընտրելու են ոսկե միջինը` սկսելու են «լղոզման» գործընթացը, որը, թերևս, ամենալավն է ստացվում: Նման դեպքում բացառվում են հետևյալ երկու զարգացումները.
-Ծայրահեղ լուծումներից առաջինը` ակնհայտ զիջումների գնալը (տարածքների հանձնում) հայկական կողմերին համարժեք ոչինչ չի կարող փոխհատուցել, եթե իհարկե պատրաստ չեն ճանաչել ԼՂՀ անկախությունը: Գնալ զիջումների` փորձելով ներսում դա ներկայացնել որպես միակ խելամիտ տարբերակ (տարածքների հանձնում` ինչ-որ երաշխիքների դիմաց), կնշանակի իշխանությունների համար նախ վտանգի տակ դնել սեփական գոյությունը, և հետո` բանակցային հետագա գործընթացում Հայաստանին նետել առավել ոչ շահավետ դիրք, ինչպես նաև ստրատեգիական առումով թուլացնել Արցախի անվտանգությունը:
-Ծայրահեղ երկրորդ տարբերակը`բացառել որևէ զիջում, տարածքի հանձնում և մաքսիմալիստական հռետորաբանությամբ պատրաստվել մեծամասշտաբ պատերազմի, նույնպես իրատեսական չէ հայաստանյան իշխանությունների համար, որովհետև նման տոնով խոսելու արդյունքում բացառված կլինի ռուսական զենքով (այն էլ` ապառիկ) համալրում ստանալու հնարավորությունը: Ուզենք թե ոչ` ռուսական զենքին Հայաստանը այլընտրանք չունի: Այս տարբերակը թեև մեծ աջակցություն կգտնի հանրության շրջանում, սակայն խելամիտ լուծում չի լինի:
● Հայկական կողմի համար ամենաօպտիմալ լուծումը
Ենթադրյալ «լղոզված» գործընթացի էությունը կլինի հետևյալը. անվերապահորեն խոստանալ պահանջվող զիջումների իրականացում մոտակա ժամանակներում (անհրաժեշտ է շահել առնվազն 2 տարի` մինչև 2018թ-ի ապրիլ), ինչի դիմաց պահանջել համարժեք սպառազինություն, որը ռեալ հակակշիռ կդառնա ադրբեջանական զենքին և մի բան էլ ավել: Բացի դրանից պետք է պահանջել որոշակի միջոցներ այդ ժամանակահատվածում ենթադրյալ նոր սահմաններն ամրացնելու և ենթակառուցվածքներ կառուցելու համար: Բոլորն են գիտակցում, որ անվտանգության միակ իրական երաշխիքը զենքն է և ոչ թե խոստումները, իսկ հայկական կողմի զիջումների դիմաց պետք է վճարել: Այս դեպքում հայաստանյան իշխանություններից պահանջվելու է ահռելի քաղաքական կամք գործող 20-ամյա արատավոր ավանդույթները արմատախիլ անելու, խիստ սահմանափակ ժամանակահատվածում ուժերը վերադասավորելու և Հայակական բանակը ծնկած վիճակից ոտքի հանելու համար:
Եթե գործող իշխանության մոտ դա ստացվեց, ապա երկու տարի անց ձևավորվելիք նոր իշխանությունը բացառիկ հնարավորություն կունենա ինչպես ռազմաճակատում, այնպես էլ` բանակցային սեղանի շուրջ հանդես գալ հավասարը հավասարին սկզբունքով ու որ ամենակարևորն է` պահանջել վերանայել նախորդ համաձայնությունները: Հակառակ դեպքում հայկական կողմերը հայտնվելու են նույն կոտրած տաշտակի առաջ, ինչ որ այսօր են կանգնած:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44