Մտքեր` պատերազմի տասներորդ օրը.
1. Ռուսաստան.ԳՈՒՑԵ անհրաժեշտ է դադարել դատապարտել Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու և երկակի խաղ տանելու համար ( քանի որ Ռուսաստանը պարզապես թքած ունի մեր մեղադրանքների վրա), հակառակը, այնպես անել, որ մյուս ազգերը դատապարտեն և սկսենք ՔՆՆԱՐԿԵԼ: Սկսենք քննարկել, թե ինչպես կարելի է ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպենք նրանց լսել մեզ և մեր պահանջներին աչալուրջ լինել:
2. ԱՄՆ.ԳՈՒՑԵ, հենց նրանք նորից սկսեն հետաքրքրվել մեր երկրով (իսկ նրանք հաստատ կրկին կհետաքրքրվեն` հասկանալով, որ մեր ազգը երես է դարձնում Ռուսաստանից), հարկավոր է չկորցնել պահը և մեկ անգամ ևս լսել, թե ինչ են առաջարկում: Հնարավոր է նրանք` գաղութացումից բացի, ինչ-որ այլ բան առաջարկեն :
3. Իսրայել. ՄԻԱՆՇԱՆԱԿ, չմեղադրել Իսրայելին ( Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու և զինվորականներին վերապատրաստելու համար), ԱՅԼ ԴԱՌՆԱԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՍ: Հզոր, ոչ մեկից կախում չունեցող երկիր, որը զինված է ոտքից գլուխ: Չնայած (շատ հարցերում ) կորցրած 25 տարիներին, հետևել զարգացման նրանց ճանապարհին ու ապացուցել (գոնե ինքներս մեզ), որ մենք` հայերս, հրեաներին ոչնչով չզիջող ազգ ենք: Ապացուցել գործով, ոչ թե խոսքով:
4. Թուրքիա.ՄԻԱՆՇԱՆԱԿ- թշնամի է, եղել է ու կլինի թշնամի, ցանկացած պահի պատրաստ կրկնելու 100-ամյա վաղեմության գործողությունները:Երբեք պետք չէ ապրել պատրանքով:
5. Ադրբեջան. ՄԻԱՆՇԱՆԱԿ- այսօր տեխնիկապես ավելի ուժեղ է, քան երբևէ: Թշնամի, որ իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է դադարել թերագնահատել հակառակորդին և ամեն ինչ վերագործարկել ուղեղներում: Հիմա ամեն ինչ այլ է, քան 25 տարի առաջ: Մեզ բոլորիս ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ- փուքսներս դուրս թողնել ու հանդարտվել` ինքներս մեզ նվիրելով ֆլեշմոբ, թե ինչն է ավելի հին, քան Ադրբեջանը (այդ թվում նաև ինձ): Բայց հիմա, կարծում եմ, որ մեր աչքի առջև այդ զվարճալի նկարների փոխարեն պետք է լինեն միայն զոհված զինվորների լուսանկարները: Հենց այն բանի համար, որ վաղը նոր, սարսափելի լուսանկարներ չլինեն: Ադրբեջանը թշնամի է, ով թափել է մեր զինվորների արյունը: Հիմա արդեն մենք պետք է ամեն օր հիշենք դա:
6. Սփյուռք.Արտերկրում ապրող հայերից շատերը ՀԱՅՐԵՆԻՔԻ համար անում են հնարավոր ամեն բան: ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, անհրաժեշտ է դադարեցնել որևէ բան պահանջել հայ համայնքներից: Փոխարենը պետք է ԱՌԱՋԱՐԿԵԼ անել այն ինչ անհրաժեշտ է և ձեռնտու մեր երկրին: Եվ ամեն ինչ անել ՄԻԱՍԻՆ.
Եվ վերջապես 7-րդ կետ. Ամենակարևորը. Հայաստան.
. հասկանալ, թե ինչու այսպես եղավ
.հասկանալ, թե ինչու էր մեր զինամթերքը հին և պատերազմի համար քիչ պիտանի.
. գիտակցել, որ մեր ազգը ավելի լավն է և ուժեղ, քան մենք կարծում էինք, և կարծում էին ազերիները, ավելի ուժեղ, քան թշնամու նոր զենքն է !!!
.վերադարձնել գողացվածը և ներդնել զենքի մեջ
.դադարել գողանալ և ամեն գնով թույլ չտալ իշխանություններին ու օլիգարխներին թալանել երկիրը.
. համախմբվել և չզիջել դիրքերը երկրի ապագային առնչվող ցանկացած հարցում.
.դադարել վատնել պետական փողերը ՏԱՐԲԵՐ ԱՆԻՄԱՍՏ և ԱՆՆՊԱՏԱԿ ԲԱՆԵՐԻ վրա և ամեն ինչ ներդնել միայն ամենաանհրաժեշտ ոլորտներում.
.անհրաժեշտ համարում եմ` սպառազինությունը, առողջապահությունը, անօթևանների կացարանների հարցը, սոցիալական օգնությունը` կարիքավորներին: Վերջ.Ուրիշ ոչինչ. Գիտությունն ու կրթությունը պետք է զարգանան մասամբ պետության, մասամբ էլ հովանավորների հաշվին.
.պետք չեն կոնֆերանսներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, անիմաստ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներ, այդ ամենը հիմա պետք չէ: Հարկավոր է զենք և դեղամիջոցներ` քաղցկեղից մահացող երեխաների համար, և տանիք` գյումրեցի անօթևաններին, ովքեր ԴԺՈՂՔՈՒՄ են ապրում.
. հարկավոր չէ նոր էլիտար եկեղեցիներ կառուցել.
. պետք չէ խաչքարեր կանգնեցնել հարյուր տարի առաջ զոհվածների հիշատակին, պետք է զենք գնել, որպեսզի երիտասարդները այսօր չզոհվեն.
. պետք չէ նոր հուշահամալիրներ կանգնեցնել.
. պետք չէ իշխանությունների հարմարավետության համար նոր շինություններ մոգոնել: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ ՆՈՐ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԽԱՉՔԱՐ ԼԱՎ ԻՆՔՆԱՁԻԳ Է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇԵՆՔ ՆՈՐ "ՍՈԼՆՑԵՊՅՈԿ" և ՆՈՐ "ԻՆՔՆԱԹԻՌ" Է:
Այս ամենով հանդերձ, ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ, որ մեզ չի հաղթի, մենք կմնանք քրիստոնեական երկիր` հավատարիմ մեր արժեքներին, սփյուռքի հետ միասին կկրծենք բոլորի կոկորդները, և կարգի բերելով մեր երկրում ամեն ինչ և, սթափեցնելով իշխանություններին, այնուհանդերձ, կկանգնենք նրանց կողքին, եթե հարկավոր լինի: Ահա այսպիսի ԱԶԳ ենք մենք : Եթե մենք ուզում ենք ապրել այս երկրում , ապա հարկավոր է սկսել ապրել պատերազմական ժամանակի օրենքներով: Ուրիշ ելք մենք չունենք: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՋԱԽՆԵՐԻՆ.
Ռաֆայել Հովհաննիսյան
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44