Ն.Մ.-ն, զբաղեցնելով «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի պաշտոնը, նույն Կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցնող իր հոր՝ Ս.Զ.-ի վերաբերյալ, հաշվապահ Հ.Ա.-ի հետ կազմել, ստորագրել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Կազմակերպության տնօրեն Ն.Մ.-ի հոր՝ օժանդակ բանվոր Ս.Զ.-ի կողմից, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, հաշվարկվել և ՀՈԱԿ-ի դրամական միջոցներից Ս.Զ.-ին է վճարվել զգալի չափերով գումար: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հաստատվել են «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ն.Մ.-ի կողմից նույն ՀՈԱԿ-ի հաշվապահ Հ.Ա.-ի և բանվոր Ս.Զ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում ու Ն.Մ.-ի և Հ.Ա.-ի կողմից խմբի կազմում պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Նկատի ունենալով, որ վերոնշյալ ենթադրյալ հանցանքը կատարվել է 2016 թվականին՝ Կազմակերպության տնօրենը, հաշվապահն ու բանվորը չեն առարկել իրենց նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու դեմ: Նրանք նաև հատուցել են պետությանը պատճառված վնասը: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ 2022 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Միաժամանակ, դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին՝ վերը նշված դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ դիտարկելով նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցը:
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44