Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին, որը հունվարի վերջին պետք է գլխավորի Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, երեքշաբթի օրը հանդիպել է Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար Անատոլի Անտոնովի հետ։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական բաժինը հայտնում է, որ այդ մասին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Թրեյսին, որը փորձառու ամերիկացի դիվանագետ է, դեկտեմբերին հաստատվել է Սենատի կողմից: Նա առաջիկա օրերին կմեկնի Ռուսաստան և պետք է աշխատանքի սկսի այս ամսվա վերջին»,-ասել է Փրայսը և հավելել. «Թրեյսին Վաշինգտոնում ներկայումս խորհրդակցում է գրասենյակների և անհատների հետ, և այս առիթով նա հնարավորություն ունեցավ քննարկելու դա դեսպան Անտոնովի հետ»,-ասել է Փրայսը: Թրեյսին, որն աշխատել է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ մի քանի դիվանագիտական առաքելություններում, այդ թվում Հայաստանում, 2014-2017 թվականներին եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան փոխղեկավարը, մեկնում է Ռուսաստան այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Մինչ Թրեյսիին Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր հանրապետական իրավաբան Ջոն Սալիվանը, որը Մոսկվան լքեց 2022 թվականի սեպտեմբերին։ Նրան նշանակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Ջո Բայդենը՝ թողել նույն պաշտոնում։ Երկկողմ հարաբերությունների վատթարացման հետ մեկտեղ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև վեճ է եղել նաև դեսպանատների անձնակազմի հետ կապված, երկու երկրներն էլ միմյանց քննադատում են սահմանափակումներ կիրառելու մեջ: Հեռանալուն նախորդող ամիսներին Սալիվանը Ռուսաստանին հորդորեց չփակել ԱՄՆ դեսպանատունը: Չորեքշաբթի Փրայսն իր գրությամբ վերահաստատել է պետությունների միջև գոյություն ունեցող կապի ուղիների կարևորությունը։ «Մենք հստակ հայտնել ենք Ռուսաստանի հետ կապի բաց ուղիները պահպանելու մեր ցանկությունը։ Մենք Մոսկվայում ունենք դեսպանատուն, որը դժվարություններ է ապրում՝ կապված ճնշումների և սահմանափակումների հետ, որոնք Կրեմլը դրել է նրա վրա»,-ասաց նա, և հավելել. «Կապի բաց ուղիներ կան։ Մենք օգտագործում ենք դրանք՝ մեզ համար կարևորագույն հարցերի մասին մեր կարծիքը հաղորդելու համար»:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02