Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 24-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 37-ամյա մի բնակչի: Ոստիկանությունից հայտնում են, որ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և մոխրացած հետքերով ապակե գլանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Նույն օրը Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում մի խումբ երիտասարդներ պահում են զենք-զինամթերք: Քրեական հետախույզները նշված նկուղում հայտնաբերեցին «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Այնուհետև նույն նկուղում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 19-20 տարեկան չորս երիտասարդ: Նրանցից մեկը հայտնեց, որ նռնակն իրենն է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նռնակի ձեռք բերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02