Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Արարատի մարզի դատախազությունը երկար մտածելուց հետո որոշեց, որ չպետք է համակերպվի ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի ազատության հետ: Նրանք բողոքարկել են Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին Արտաշատի դատարանի որոշումը: Հիշեցնեմ, որ հունվարի 14-ին Արտաշատի դատարանը մերժել էր պաշտպանյալիս կալանավորելու քննիչի միջնորդությունը միաժամանակ ձերբակալությունը ճանաչել էր անօրինական (ոչ իրավաչափ): Դեռ այն ժամանակ դատական նիստում մանրամասն հիմնավորեցի, որ քննչական կոմիտեի նկարագրած (հնարած) հանցագործության հետ Արտավազդ Մարգարյանին կապը որևէ կերպ չի հիմնավորվել, այսինքն՝ բացակայում է հիմնավոր կասկածը, թե վերջինս կատարել է հանցանք: Բացի դրանից, դատարանում հայտնեցի, որ անգամ այն պարագայում, եթե իսկապես լիարժեք հաստատված լիներ հիմնավոր կասկածը, նույնիսկ բոլորս մեր աչքերով տեսած և ականջներով լսած լինեինք, որ այդպիսի հանցագործություն տեղի է ունեցել և կատարողն էլ անձամբ պաշտպանյալս է, ապա նույնիսկ այդ դեպքում քննիչը չէր կարող վերջինիս ամիսներ անց ձերբակալել այն հիմքով, թե այդ հիմնավոր կասկածը ծագել է անմիջականորեն: Խոսքը քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 109-րդ հոդվածներով նախատեսված ձերբակալության մասին է: Բանն այն է, որ այդ հիմքով անձին ձերբակալելու համար անհրաժեշտ է, որ հանցանքի պահից մինչև ձերբակալությունը չլինի ժամանակի խզում: Ավելի պարզ՝ անցած չլինի երկար ժամանակ, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անձին ձերբակալելը, այն է՝ անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, նշանակում է, որ անձին փաստացի ազատությունից զրկելու և հետագայում նրան ձերբակալելու իրավասություն ունեցող մարմինը ենթադրյալ հանցանք կատարող անձին արգելանքի է վերցնում այդ ենթադրյալ հանցանքը կատարելուց կարճ ժամանակ անց: Նման հետևության համար հիմք է հանդիսանում օրենսդրի կողմից օգտագործված՝ «անմիջապես» եզրույթը: Ցավոք՝ նախ քննչականը, և հիմա էլ, փաստորեն, դատախազությունը, այդպես էլ չկարողացան յուրացնել այս պարզ կանոնը: Հույս ունեմ, որ վերաքննիչ քրեական դատարանում գործը կքննի իրական դատավոր և վերջնականապես քննչականի ու դատախազության համար այս հարցը կփակվի: Թեև, մյուս կողմից էլ, չեմ բացառում, որ թե դատախազությունը և թե քննչականը, լավ էլ գիտեն այս պարզ կարգավորումը․․․ պարզապես նրանց ստացած հանձնարարությունն է այդպիսին»։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02