«Քննարկման ժամանակ նշվեց հայկական կողմից որոշակի պատրանքների մասին՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, բայց ես պետք է նշեմ, որ այդ պատրանքները ստեղծվել են նաև Ռուսաստանի շնորհիվ»,- հայտարարեց լրագրող Հայկ Խալաթյանը, որը մասնակցում է «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող քննարկմանը։ Նրա խոսքով՝ 15-20 տարի շարունակ Ռուսաստանի կողմից հայտարարություններ են հնչել, որ Մոսկվան պատասխանատվություն չի կրում արցախյան հակամարտության համար, բայց եթե հանկարծ ինչ-որ բան լինի Հայաստանին, վստահ եղեք, որ Ռուսաստանը կօգնի։ Նա նաև հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այդ կապակցությամբ։ Հայկ Խալաթյանը նշեց՝ հայկական կողմի հիասթափությունը կապված է նրա հետ, որ ռուս փորձագետները, պաշտոնյաները տասնամակներ շարունակ ասել են այդ մասին։
Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ին։
«Այն հարցը, թե ինչ է սպասվում հետագայում ՀԱՊԿ-ին, մենք առաջիկա տարիներին կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը դառնում է իրական ռազմաքաղաքական միություն, թե կլինի ԵԱՀԿ-Ինտերպոլի խառնուրդը, որը կզբաղվի այնպիսի հարցերով, ինչպիսիք են թմրավաճառների դեմ պայքարը, խաղաղապահ զորավարժություններ կանցկացնի։ Ռուսաստանը պետք է սովորի առաջ տանել իր և իր դաշնակիցների շահերը, քանի որ յուրաքանչյուր երկիր ուժեղ է իր դաշնակիցների հետ»,-ասաց Հայկ Խալաթյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի գլխավոր խնդիրը այս առճակատման մեջ ոչ միայն ԱՄՆ-ն է, այլ հավաքական Արևմուտքը։ «Ռուսաստանը պետք է ցույց տա, որ իր հետ ընկերանալը ձեռնտու է, իսկ չընկերանալը ոչ ձեռնտու և խնդրահարույց»,- ընդգծեց նա։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02