ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ: ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող, 2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ժամը 23:15-ի սահմաններում, լսելով օգնության կանչ, մոտեցել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կոմիտասի պողոտայում գետնին ընկած մի կնոջ, նրան նստեցրել են ծառայողական մեքենան և տեղափոխել «Արաբկիր» ԲԿ: Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել: Հասնելով բժշկական կենտրոն՝ նշված անձինք շարունակել են իրենց ոչ ադեկվատ պահվածքը: Պարեկային ծառայության պարեկները պահանջել են չխոչընդոտել իրենց կողմից իրականացվող օրինական ծառայողական գործունեությանը, որի ընթացքում հիշյալ տղամարդը, գտնվելով «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ, մոտեցել է պարեկներից մեկին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով հարվածելով գլխին: ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերոնշյալ պարեկը ճանաչվել է տուժող: Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02