Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում։
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հիշեցնում են, որ 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։
Համերգային շրջագայությունը սկսվել է փետրվարի 13-ին. առաջին ելույթները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, տեղի են ունեցել Մանչեսթերում, Քեմբրիջում։
Հյուրախաղերն ընդգրկում են 10 համերգ. դրանք տեղի կունենան նաև Լոնդոնի, Էդինբուրգի, Շեֆիլդի, Բիրմինգհեմի և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում։ Նկատենք, որ համերգների մեծ մասի տոմսերն ամիսներ առաջ սպառվել են։
Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են. երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես են գալիս բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Միացյալ Թագավորությունում անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը Ջենիֆեր Փայքի կատարմամբ լայն արձագանք է ստանում ունկնդիրների շրջանում։
Համերգներից առաջ իրականացվում են նաև քննարկումներ, որոնց ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը և հայ կատարողական արվեստը։
Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաև անհատներ և բարեգործական կազմակերպություններ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44