«Մենք պետք է գյուղատնտեսությանը նայենք որպես բիզնես»,-կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նման ձևով հիմնավորեց գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին աջակցությունը դադարեցնելու մասին կառավարության որոշումը: Նախարարը հայտարարեց, որ խոշոր գյուղատնտեսական ծրագրերը՝ գյուղտեխնիկայի լիզինգը, ոչ ավանդական այգիների հիմնադրամն ծրագրերն արդյունավետորեն ընթանում են: Նրա խոսքով՝ գործարարը պետք է հաշվի իր ծախսերն ու եկամուտը և եթե այն ձեռք չի տալիս՝ չզբաղվի գյուղատնտեսությամբ: «Փորձել գյուղատնտեսությանը ոչ թե որպես բիզնես, այլ սոցիալական պրոյեկտ նայել՝ երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չէ: Պետք է գյուղատնտեսությանը տեսնել որպես բիզնես և մոտենալ բիզնես տրամաբանությամբ»,-հայտարարեց Քերոբյանը: Ներկայացնելով Վերին Լարսի անցակետի վիճակը՝ էկոնոմիկայի նախարարը հայտնեց. «Լարսի վերջին տվյալներով օրական մոտ 400 ավտոմեքենա է դուրս գալիս անցակետից, սա նշանակում է, որ այնտեղ 3 օրվա հերթ կա: Ներկայում նոր ձյան պատճառով դժվարանցանելի է, բայց այնտեղ խնդիրը տրագիկ չէ, և 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են»: Իր պնդումը նախարարը հիմնավորեց՝ բերելով նախորդ տարվա օրինակը, երբ բեռնատարները 20-30 օր սպասում էին անցակետում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02