ARM | RUS |

ՀՀ-ի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները այսօր էլ հայրենիքը կանգնեցրել են գոյաբանական լուրջ խնդիրների առջև. Գարեգին Բ

17.02.23 | 17:13

Փետրվարի 17-ին, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ։ Մայր Աթոռից հայտնում են, որ այս կապակցությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Կոտայքի թեմի Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանը։ Իր քարոզում Տեր Հայրն ի մասնավորի նշեց․ «Վարդանանց և Ղևոնդյանց խորհուրդը նման է ճառագայթի, որը սկզբնավորվել է և չի ավարտվում, այն շարունակվում է մինչև մեր օրերը։ Այն մեր ազգային ինքնության և պահպանման, քրիստոնեական մեր հավատքի նկատմամբ հավատարմության և հայրենիքի հզորացման ու շենացման սրբազան առաքելությունն ու ընթացքն է»։ Տեր Համազասպը փաստեց նաև, որ այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Ղևոնդյանց պատգամին, որի վառ վկայությունն է Արցախյան վերջին պատերազմին հոգևորականների մասնակցությունը։ Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, ուր կատարվեց պարգևաբաշխություն։ Ներկաներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։ Ավագ քահանայության պատվի արժանացավ Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Հովսեփ քահանա Ալեքսանյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանին և Տ․ Վրթանես քահանա Բաղալյանին։ Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արտավազդ քահանա Սիմոնայնը, Գեղարքունիքի թեմից Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը և Տ․ Հարություն քահանա Հունանյանը, Շիրակի թեմից Տ․ Գարեգին քահանա Սարգսյանը, Արցախի թեմից Տ․Սեպուհ քահանա Հակոբյանը, Տ․ Հուսիկ քահանա Դոխոլյանը և Տ․Հովնան քահանա Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը, Արագածոտնի թեմից Տ․ Մաղաքիա քահանա Գևորգյանը, Վայոց Ձորից Տ․ Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ․ Արամ քահանա Կարապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Տիգրան քահանա Հակոբյանը, Ուկրաինայի թեմից Տ․ Մամբրե քահանա Հմայակյանը և Տ․ Արտաշես քահանա Հակոբյանը։ Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հոգևորականաց դասին և շնորհավորելով վերջիններիս Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով, նշեց․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող ամենամյա այս հավաքները առիթ են դարերի խորքից մեզ փոխանցված պատգամների վերարծարծման և տիրավանդ մեր առաքելության մեջ Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց ոգով ու հայրենասիրությամբ զորանալու համար»։ «Ազգային մեր ինքնության, մեր հավատի ու հոգևոր արժեքների պահպանության, մեր պետականության, Արցախի մեր քույրերի և եղբայրների ազատ կյանքի իրավունքի պաշտպանության պայքարը մեր ժողովրդի համար դարձել է չընդհատվող, չավարտվող իրականություն։ Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային և հայրենական կյանքում հառնած խնդիրները, արտաքին մարտահրավերները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ինչպիսին Սրբոց Վարդանանց ժամանակներում»,–արձանագրեց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով և մշտապես առ Աստված ապավինությամբ։ Հայոց Հովվապետը, կարևորելով առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության մեջ ջանքերի ու ծառայության առավել արդյունավորումը, հատկապես կրթական-քարոզչական ոլորտում, ընդգծեց․ «Մեծապես կարևոր է մարդկանց սրտերում հոգևոր-բարոյական արժեքների սերմանումը, ազգային ոգու և հայրենասիրության զորացումը, քանզի ամենքիս մտահոգող արատավոր երևույթներ և շատ հարցեր հիմնականում հետևանք են արժեքային դաշտում արձանագրված նահանջի, ավանդական ընկալումների տկարացման։ Կրթական տարբեր ծրագրերով, նաև արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով պետք է զորացնենք քարոզչությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի՝ Աստվածաշնչի ուսուցմամբ և մեր Սուրբ Եկեղեցու ամբողջական ճանաչողությամբ»։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակում Նորին Սրբությունը կարևորեց հովվական խնամքը հոգևոր և հոգեբանական զորակցության կարիքն ունեցող առանձին խմբերի նկատմամբ։ «Մասնավոր ուշադրություն հարկ է դարձնել զոհվածների, վիրավորների, գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև տեղահանված կամ Լաչինի փակ միջանցքի պայմաններում բաժանված արցախցի ընտանիքներին։ Առաջնային մեր պարտավորություններից է նաև մանուկներին և երիտասարդներին մեր Եկեղեցու հետ կապելը՝ Ավետարանի լույսով և մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ պաշտպանելու նրանց մերօրյա աշխարհի բազում մոլորություններից և գայթակղություններից»,–ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։ Գոհունակությամբ անդրադառնալով աշխարհսփյուռ եկեղեցական կառույցների և բարերար նվիրյալ հայորդիների աջակցությամբ վերջին տարիներին առավել ընդլայնված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայաստանյան թեմերի սոցիալական աշխատանքներին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին և հովիվներին՝ կարևոր այդ առաքելության մեջ դրսևորած նախանձախնդրության համար։ Բարձրորերն գնահատելով քահանա հայրերի նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունը՝ Հայոց Հովվապետը հորդորեց․«Քրիստոսով զորացյալ քաջ, անվեհեր ու համարձակ եղեք ձեր հոգևոր սպասավորության մեջ՝ ճշմարտության ճանապարհով առաջնորդելու մեր ժողովրդին՝ ի խնդիր հայրենական ու ազգային մեր կյանքը խաթարող թյուր ընթացքների և երևույթների հաղթահարման։ Ազգանվեր ու եկեղեցանվեր ծառայությամբ և մշտարթուն հովվի աննկուն ոգով, իբրև մերօրյա ղևոնդ երեցներ շարունակեք ջանքեր ներդնել հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի հոգևոր կյանքի բարօրության»։ Ապա Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց պարգևների ու պատիվների արժանացած եկեղեցականներին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ իրենց տերունապատվեր առաքելության մեջ։ Նորին Սրբությունը նաև ծանուցեց, որ տարիների վաստակաշատ նվիրյալ ծառայության բարձր գնահատանքով արքության պատվի են արժանանում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Վերջում իր գնահատանքը բերելով Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ Նորին Սրբությունը հայցեց, որ Բազումողորմ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Հայաստանն ու Արցախը, շեն ու բարօր՝ հանուր հայության կյանքը։


Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի մասին

Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի...

15:59

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ...

15:28

Մենք ամեն ինչ կանենք, որ շալվարը նվիրենք Փաշինյանին. Կարապետյան (Տեսանյութ)

Մենք ամեն ինչ կանենք, որ շալվարը նվիրենք Փաշինյանին. Կարապետյան...

15:04

Հայտարարե՛ք պատասխանատու անձին, կամ էլ խոստովանեք, որ պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելն անիմաստ է․ Ռուբեն Վարդանյան

Հայտարարե՛ք պատասխանատու անձին, կամ էլ խոստովանեք, որ պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝...

14:49

Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա

Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը....

14:23

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

14:09

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 700 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ և 133 տոննա քաշով 2 վագոն ալյումին

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 700 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ և 133 տոննա քաշով 2...

10:53

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է

10:50

Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ

Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․...

10:45

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

10:25

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով...

09:59

Ջուր չի լինի Վանաձորում

Ջուր չի լինի Վանաձորում

09:47

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ է բացահայտել

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ է...

09:32

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի...

09:15

Եվրոպան այլևս չի կարող դեղամիջոցներ արտադրել. FT

Եվրոպան այլևս չի կարող դեղամիջոցներ արտադրել. FT

09:01

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական...

23:01

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ...

18:51

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ». Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»....

18:28

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային...

18:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44