ARM | RUS |

Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում. ԿԳՄՍՆ

22.02.23 | 13:24

Գրքի տոնի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում այսօր կայացել է 2022 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից մշակված և կրթության կազմակերպմանը, արդյունավետության բարձրացմանն ու ներառականությանն ուղղված 13 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: ԿԳՄՍՆ-ից հայտնում եբն, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից (ՀՄԿ), Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից և հանրակրթական դպրոցներից: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ ուղղված աջակցող մասնագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և բոլոր երեխաների համար հասանելի և մատչելի կրթական միջավայրի ստեղծմանը, իսկ արդեն 2 տարի է՝ իրականացնում է նաև ուսումնական ձեռնարկների և աջակցող գրքերի ստեղծում ու հրատարակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով ՀՄԿ ներկայացուցիչներին նոր ձեռնարկների շնորհանդեսի կապակցությամբ, ընդգծել է՝ մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորություններ ստեղծելու և կրթության ներառականությանը աջակցելու գործիքակազմը կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկն է: «Յուրաքանչյուրն, ով թեկուզ շատ փոքր գիտական կամ մեթոդական աշխատանք է կատարել, գիտի, թե ինչպիսի ջանքեր են անհրաժեշտ նման արդյունք ունենալու համար: Մեկ տարվա ընթացքում 13 ձեռնարկ ապահովելը շատ մարտահրավերային է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար, որը ՀՄԿ-ի թիմը պատվով իրագործեց: Վստահ եմ՝ գործընթացը կլինի շարունակական և հետագայում ևս կապահովվեն բոլոր այն ձեռնարկները, որոնց կարիքն ունեն մեր մանկավարժները, սովորողներն ու ծնողները: Հայալեզու գրականությունը մեզ համար լուրջ խնդիր է և չնայած վերջին տարիներին գործադրած ջանքերին՝ այս առումով դեռևս ունենք բացեր»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժահոգեբանական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների գործունեությանը՝ կարևորելով առավել լայն շրջանակով գործունեության ծավալումը. «Կարևորում ենք բոլոր ուսումնական հաստատությունների բոլոր շահակից կողմերին մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրումը, քանի որ միայն այդպես է հնարավոր դպրոցներում ապահովել այն բարենպաստ և հոգեբանական տեսանկյունից ապահով միջավայրը, որը տանելու է դեպի կրթության որակի փոփոխության: Ինչպես գիտեք, այժմ կրթական մեծ բարեփոխումների փուլում ենք, հատկապես հանրակրթության ոլորտում, ինչը նշանակում է, որ անելիքները շատ են, բայց դրանք միմյանց փոխկապակցված են: Յուրաքանչյուր օղակում գրանցված փոքրիկ հաջողություններն իրար միանալով ստեղծելու են այն մեծ պատկերը, որի արդյունքում ունենալու ենք առավել որակյալ կրթություն, ըստ այդմ նաև առավել զարգացած տնտեսություն, կայացած հասարակություն, քաղաքացիներ և արժանապատիվ կյանք»: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանի խոսքով՝ ուսումնական ձեռնարկներում ներառված են նաև աշխատանքային գիրք-տետրեր իրենց մեթոդական ուղեցույցներով, որոնք դասագրքերի հարմարեցումներն են. «Գործընթացը շարունակական է լինելու: 2020/21 թվականներին 11 ձեռնարկ հրատարակեցինք, նախորդ տարի՝ 13: Հույս ունենք՝ ձեռնարկների թիվն աստիճանաբար կավելանա: Տարածքային կենտրոնների միջոցով ձեռնարկներն, ըստ հայցերի, կբաժանենք դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին, որոնք այս պահին ունեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ: Նպատակն այն է, որ այս ձեռնարկներով դեպի լավը փոխենք երեխաների և ուսուցիչների կյանքը»,- ասել է Հայկուհի Ադամյանը: Այնուհետև, ներկայացվել են ՀՄԿ-ի կողմից 2022 թվականին մշակված աշխատանքային գիրք-տետրերը, ուսուցչի մեթոդական ուղեցույցներն ու ձեռնարկները, որոնք շուտով հասանելի կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով: «Կրթության կազմակերպման գործընթացքում կիրառվող աջակցող տեխնոլոգիաներ» ուղեցույց-ձեռնարկն աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման ձևերը, դրանց հիմնական տեսակներն ու բնութագրերն ամբողջացնող ուղեցույց է: Ձեռնարկում ներկայացված են աջակցող տեխնոլոգիաները, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում՝ այս երեխաներին ընձեռելով կրթական միջավայրում և, առհասարակ, հասարակական կյանքում առավել անկախ լինելու, տարբեր գործընթացներում մասնակցություն ունենալու առավել մեծ հնարավորություններ։ «Մայրենի 1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրը նպատակաուղղված է գրաճանաչության այբբենական շրջանի դժվարությունները հետաքրքրաշարժ և մատչելի առաջադրանքների կատարման ﬕջոցով հաղթահարելուն: «Մայրենի 1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը նախատեսված է մայրենի լեզվի ուսուցիչների համար։ Ուղեցույցը մեթոդական աջակցություն է ուսուցիչներին հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի «Մայրենի-1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում: «Ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ» մեթոդական ուղեցույցն անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակում դպրոցի ֆիզիկական ենթակառուցվածքների, գույքի, կահավորման, սարքավորումների մատչելիության ու խելամիտ հարմարեցումների մասին: «Կերպարվեստ 1» աշխատանքային գիրք-տետրը կառուցված է կերպարվեստի առաջադրանքները ավելի հետաքրքիր և մատչելի ներկայացնելու սկզբունքով՝ հաշվի առնելով սովորողների գիտելիքների և կարողությունների ժամանակակից մոտեցումները և հենց կերպարվեստի զարգացնող հնարավորությունները բոլոր երեխաների համար։ «Կերպարվեստ 1» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը օգնություն է հանրակրթական դպրոցների կերպարվեստի ուսուցիչներին դասավանդման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ «Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրը երեխաների ճանաչողական գործունեության զարգացման և մաթեմատիկայի հետագա ուսուցման նախապատրաստման նպատակ է հետապնդում՝ շեշտադրելով նրանց ինքնուրույն աշխատանքի կազմակերպման հնարավորությունը: Այս ձեռնարկը ևս կառուցված է «հետաքրիր և բոլորին հասանելի» սկզբունքով։ «Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն աջակցություն է ուսուցիչներին՝ արդիական մեթոդներով կազմակերպելու սովորողների մաթեմատիկական պարզագույն ունակությունների ու հմտությունների ձեռքբերման գործընթացը։ «Տեխնոլոգիա 1» աշխատանքային գիրք-տետրը կօգնի երեխաներին առավել հետաքրքիր և հասանելի կերպով յուրացնել ամեն ինչից ամեն ինչ կառուցելու առաջին հմտությունները: Գիրք-տետրում մեծ տեղ է հատկացված բոլոր երեխաների ինքնուրույնության, հավասար հնարավորությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը միտված առաջադրանքներին: «Տեխնոլոգիա 1» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն կուղղորդի ուսուցիչներին՝ ապահովելու այդ հավասար հնարավորությունների իրացման պայմանները տեխնոլոգիա առարկայի դասընթացում: «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայութունների նկարագիրը կրթության կազմակերպման գործընթացում». այն կարևոր ուղեցույց է հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջև համագործակցության ուղիների ու հնարավորությունների մասին՝ միտված յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար հնարավորության և որակի ապահովմանը։ «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների կազմակերպման ուղեցույց». ձեռնարկն ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՏՄԱԿ-ի գործունեության, կառուցվածքի, գործառույթների, աշխատանքների պլանավորման ու հաշվետվողականության, ինչպես նաև շահագործման պայմանների վերաբերյալ։ Այն նպատակաուղղված է աջակցելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև ապահովելու միասնական գործելաոճ ու ընթացակարգեր ուսումնական հաստատությունների և ՏՄԱԿ-ների միջև։ «Ներառող դասավանդում». ձեռնարկը կառուցված է այնպես, որ հավասարապես կիրառելի լինի ինչպես ծրագրում ներգրավված, այնպես էլ չմասնակցած ուսուցիչների և ուսուցչի օգնականների համար՝ նրանց ուղեկցելով ներառական դասավանդման կարողությունների արդյունավետ զարգացման ճանապարհին: Ձեռնարկի կիրառությունն էականորեն կանդրադառնա հատկապես դասապրոցեսի ընթացքում բոլոր սովորողների լիարժեք և խելամիտ ներգրավման վրա:


Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների...

18:38

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցները․քաղաքապետարան

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի...

18:22

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային...

17:53

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել...

17:38

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերին սեռական բռնության...

17:15

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ...

17:02

Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի մասին

Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի...

15:59

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ...

15:28

Մենք ամեն ինչ կանենք, որ շալվարը նվիրենք Փաշինյանին. Կարապետյան (Տեսանյութ)

Մենք ամեն ինչ կանենք, որ շալվարը նվիրենք Փաշինյանին. Կարապետյան...

15:04

Հայտարարե՛ք պատասխանատու անձին, կամ էլ խոստովանեք, որ պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելն անիմաստ է․ Ռուբեն Վարդանյան

Հայտարարե՛ք պատասխանատու անձին, կամ էլ խոստովանեք, որ պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝...

14:49

Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա

Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը....

14:23

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

14:09

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 700 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ և 133 տոննա քաշով 2 վագոն ալյումին

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 700 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ և 133 տոննա քաշով 2...

10:53

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ ձերբակալվել է

10:50

Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ

Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․...

10:45

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

10:25

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով...

09:59

Ջուր չի լինի Վանաձորում

Ջուր չի լինի Վանաձորում

09:47

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ է բացահայտել

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ է...

09:32

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44