Հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանությունները այս պահին բանավոր, ինչ-որ տեղ նաեւ փաստաթղթային, որի վկայությունն է Պրահայի եռակողմ հայտարարությունը, որ համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Հայաստանի ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանը: «Սա շատ վտանգավոր հանգամանք է: Դա իր միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը: Այն, ինչ կտարվում է այսօր դիվանագիտական հարթությունում, Հայաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի եւ միջնորդների, փորձում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այս հանգամանքը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում: Եթե դա իրենց մոտ ստացվի, դա կներկայացնեն որպես ձեռքբերում: Այս փաթեթավորումը երկու դրսեւորում ունի. մեկը լեզվական, բովանդակային, մյուսը ոճային PR-ային դրսեւորումներն են: Այստեղ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ադրբեջանը կպարտադրի, որ սեւը սպիտակի վրա այդ հարցը հստակ ձեւակերպվի խաղաղության պայմանագրում: Քողարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու, որ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց երկխոսություն է լինելու Արցախի հայության եւ Բաքվի միջեւ, որը տպավորություն է ստեղծելու, թե Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու: Իբր այդ պատուհանը բաց է թողնվում»,-ասաց Օսկանյանը:
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02