«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» 2023 թ.-ի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ոլորտում Լեռնային Ղարաբաղից 2023 թ.-ին բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում ներգրավվել են նաև 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված շահառուները: Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020 թ.-ի սեպտեմբերից հետո Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանցից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թ.-ին տեղահանված անձինք: Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թ.-ին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից: Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում այն հիմնավորմամբ, որ 2024 թ.-ի բյուջեում նախատեսված է 309 միլիոն դրամ 500 ուսուցչի համար, 2025 թ.-ին՝ 202 միլիոն 766 հազար դրամ՝ 434 ուսուցչի համար: 2024 թ.-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ այս ծրագրի շահառու է հանդիսանում 404 ուսուցիչ, ուստի նոր շահառուների ավելացմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը՝ նախատեսված ֆինանսավորման ծավալները չգերազանցելով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03