ARM | RUS |

Երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից. ՀՖՖ նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

21.10.24 | 13:03

Հայաստանի Ֆուտբոլի գեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարություն է տարածել, նշելով, որ առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը, կառչած չէ և երբևէ կառչած չի եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից։ «Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից: Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց: 2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։ Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար: Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։ Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ: Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։ Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։ Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»,- նշված է Արմեն Մելիքբեկյանի հայտարարության մեջ։


ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման...

16:42

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման...

16:23

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. դեսպանատուն

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին....

16:09

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

15:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ...

15:23

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության...

14:49

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող...

14:22

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն...

14:04

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի...

10:48

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը. Աբրահամյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը....

10:24

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1...

10:03

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

09:18

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

09:02

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ...

17:19

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի....

17:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47