«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Ռուսաստանի Դաշնությունում ծնված և 15 տարի վարկային ոլորտում աշխատող Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։ 2021 թվականին Տավուշի փոխմարզպետի պաշտոնում նշանակվեց Նարեկ Ղուշչյանը, ով մինչ այդ երկար տարիներ աշխատել էր Իջևանի համայնքապետարանում, այնուհետև՝ մինչ հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ում: Համաձայն փոխմարզպետի 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ 2023 թվականի տարեսկզբին Ղուշչյանն ունեցել է 4 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը 2016 թվականին նվիրատվություն է ստացել։ Փոխմարզպետը հաշվետու տարում ձեռք է բերել ևս մեկ գույք՝ հողամաս։ Հետաքրքիրն այն է, որ գործարքի 2-րդ կողմ որպես փոխմարզպետը հենց ինքն իրեն է նշել։ Մարզպետի տեղակալ Ղուշչյանը հայտարարագրել է 2012 թվականին ձեռք բերված Audi մակնիշի մեքենա։ Նարեկ Ղուշչյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 270 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 250 հազար դրամ։ Փոխմարզպետ Ղուշչյանի տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 741 հազար դրամ, որից 2 մլն դրամը ՀՀ Տավուշի մարզի պետական կառավարչական հիմնարկից է, իսկ 9 մլն 735 հազար դրամը՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից. 2 դեպքում էլ այն աշխատանքի վարձատրություն է եղել։ Փոխմարզպետի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 700 հազար դրամ։ Համաձայն Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հայտարարագրի՝ 2023 թվականին նա եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Իջևանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ Հավելենք, որ մամուլում Նարեկ Ղուշչյանի վերաբերյալ շատ քիչ անդրադարձ կա։ Ղուշչյանը թերևս ամենաքիչ աչքի ընկնող փոխմարզպետներից է, նա հազվադեպ է հանդիպումներ ունենում և հիմնականում գտնվում է մարզպետ Ղալումյանի ստվերում: Հիշեցնենք՝ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը նոր էր շրջանառվում՝ կապված երիտասարդին վրաերթի ենթարկելու դեպքի հետ: Հոկտեմբերի 23-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:25
09:09
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45