«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ՔՊ-ն մտադիր է Գյումրու սցենարը գործի դնել, համայնքապետի ընտրությունն ավագանիում տապալելու միջոցով՝ հասնել նոր ընտրություններ անցկացնելու: Այսպիսով՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել: Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երեւանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության վայրում էր եղել եւ այս թեմային մասնակից էր նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը ղեկավար չունի: Փարաքարի ավագանին այսօր՝ նոյեմբերի 29-ին, նիստ կանի, որպեսզի որոշեն՝ երբ են համայնքապետ ընտրում: Եթե 14 օրում ավագանին իր կազմից համայնքապետ չընտրի, ապա արտահերթ ընտրություններ պետք է լինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն մտադիր է ավագանու նիստին համայնքապետ չընտրել, որպեսզի նոր ընտրություններ լինեն: Փարաքարում իր թեկնածուին է առաջադրելու նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ իրենց ավագանու անդամները ՔՊ-ի թեկնածուին որեւէ դեպքում չեն ընտրելու, իսկ իրենց թեկնածուն խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03