«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահայ և հակապետական ձևով կասկածի տակ առավ 20-րդ դարի ամենամեծ ջարդի՝ Հայոց ցեղասպանության՝ Եղեռնի, լինելիությունը։ Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։ Սրանք խոսքեր են, որոնցից կարելի է եզրակացնել, որ իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, թքած ունի ոչ միայն հայության, 1.5 մլն նահատակների, այլ նաև այն երկրների, նահանգների և կազմակերպությունների վրա, որոնք ընդունել և ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Օրինակ` Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին։ Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։ Պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 34 երկիր։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ 50 նահանգները։ Վերջինն այն ճանաչեց Միսիսիպի նահանգը 2020 թվականին։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը կարող եք տեսնել այստեղ: Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի քմահաճույքներն ու տարիների երազանքն է իրականացնում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
10:26
10:02
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01