Օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում հայկական զինուժը կարողացավ ճնշել հակառակորդի ակտիվությունը: Քառօրյա պատերազմի ընթացքում, ցավոք, հայկական կողմն ունեցավ մարդկային և նյութական կորուստներ:
Ստեղծված իրավիճակում զոհվածների ընտանիքներին օգնություն ցույց տալն ու այլ առանցքային հարցերին լուծում տալը դարձել է պետության առջև ծառացած հրատապ լուծում պահանջող խնդիր: Կառավարության հերթական նիստում գործադիրի ղեկավարը, նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարությանը՝ մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ներկայացնել համապարփակ առաջարկ:
Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է մի կողմ դնել էմոցիաները, սթափ որոշումներ կայացնել` դասեր քաղելով իրավիճակից, և համապատասխան լուծումներ տալ ի հայտ եկած խնդիրներին: Միևնույն ժամանակ, այդ լուծումները պետք է լինեն համակարգային, այլ ոչ թե իրավիճակից կախված, այսինքն` այս կամ այն իրավիճակով պայմանավորված, մենք` քաղաքացիներս չպետք է մտածենք, թե ինչ է անհրաժեշտ անել:
Բոլոր
ս էլ այս օրերին սոցցանցերում իրավիճակի հետ կապված վերլուծություններ ու տեսակետներ ենք հնչեցնում, թե այս կամ այն խնդրին պետք է լուծում տրվի, օգնություն պետք է տրամադրել և այլն: Սակայն անկախ նրանից, թե ով ինչ կարծիք կարտահայտի կամ իր սեփական միջոցներից ինչ ծախսեր կանի, պետությունը նախաձեռնությունն իր ձեռքը պետք է վերցնի: Ճիշտ է՝ պետությունը մարտական գործողությունների մասնակիցների համար համապատասխան սոցիալական պարտավորություններ ստանձնել է, սակայն պետք է միջոցներ գտնել դրանք էական ավելացնելու համար:
Ամփոփելով նշենք, որ պետությունն այն գլխավոր հասցեատերն է, որ անկախ այս կամ այն հանգամանքից, հոգ է տանում իր քաղաքացիների համար և քայլեր ձեռնարկում ի հայտ եկած խնդիրների լուծման համար:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44